News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 24-ի գիշերը Մոսկվայում գնդակահարված հայի մասին:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ մայրաքաղաքի Յասնեւո շրջանում գնդակահարված Գեւորգ Գեւորգյանը Մոսկվայում նախկինում դատապարտված է եղել:

Ըստ տեղեկատվության` Գեւորգյանը վերջին անգամ Ռուսաստան մուտք էր գործել մեկ ամիս առաջ: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` սպանվածը Մոսկվայում շինարարական բիզնեսով էր զբաղվում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի հարավ-արեւմուտքում իրականացված տղամարդու սպանությունը նման է պատվերով սպանության: Ինչպես տեղեկացրել ենք, սպանվածի հրազենային վիրավորումով դիակը հայտնաբերվել է Լիտովսկի պուրակի մոտ:

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ անհայտ անձը Կալաշնիկովի կարճափող ինքնաձիգով գնդակահարել է տղամարդուն, որից հետո փախուստի է դիմել՝ զենքը թողնելով սպանության վայրում:

Քննչական կոմիտեից այս տեղեկությունը հաստատել են՝ հստակեցնելով, որ ինքնաձիգը գտել են դիակից 300 մետր հեռավորությամբ:

Սպանվածի կողքին կանգնած է եղել մեքենա, որի մեջ, նախնական տեղեկություններով, գնդակի երեք հետք է հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ