Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետեւանքով զոհվածների եւ տուժածների շրջանում: Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաեւ խորին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ Կարմիր մահիկի նախագահ Ալի Յահայեն հայտնել է, թե Իրանում գնացքների բախումից զոհերի թիվը կարող է հասնել 40–ի, վիրավորները մոտ 100–ն են։ Նրա խոսքով՝ վթարը մեծամասշտաբ է, եւ ներկայումս զոհերի թիվը տատանվում է 30-40–ի սահմաններում։ Որոշ ուղեւորներ ուղղակի ողջ–ողջ այրվել են, այնպես որ այս պահին դժվար է հայտնել զոհերի կոնկրետ թիվը։




























