Դեկտեմբերի 3-ին նախատեսված է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը փակ է լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցեն նաեւ ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվները: Նիստի ընթացքում քննարկվելու են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցեր եւ հստակեցվելու է մարզային այցելությունների ժամանակացույցը»,-ասաց նա:




























