News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարկավոր է բժիշկների էթիկայի մասին օրենք ընդունել: Այս մասին դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հանձնարարել է 20 օրվա ընթացքում նման օրինագիծ նախապատրաստել: Փաստաթղթում պետք է նշվել բժշկական էթիկայի նորմերը եւ դրանք խախտելու դեպքում նախատեսվող պատասխանատվությունը:

Վարչապետը հանձնարարել է նաեւ 3 ամսվա ընթացքում առաջարկներ ներկայացնել բուժաշխատողների անհատական գնահատման եւ առավել արդյունավետ աշխատողներին խրախուսելու միջոցառումների ներդրման մասին: Բացի այդ՝ Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարել է ուսումնասիրել դեղորայքի շուկայի իրավական դաշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ