News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպում ունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Չեմ բացառում, բայց դեռեւս այդ հանդիպումը հաստատված չէ», - «Ազատության» հարցին ի պատասխան նշել է Նալբանդյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում։

Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Սերգեյ Շոյգուի կողմից նախօրեին ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագրին, ԱԳ նախարարն ասաց. «Դրա վերաբերյալ պաշտպանության նախարարը համապատասխան հայտարարություն արել է, հարցազրույց է տվել: Կարծեմ այդ պատասխանի մեջ մանրամասն անդրադարձել էր այդ հարցին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 30-ին, Հայաստանի զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մեկնաբանել էր համաձայնագիրը: Նա մասնավորապես նշել էր, որ ստորագրված փաստաթղթով Հայաստանը եւ Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաեւ օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:

Անդրանիկ Մակարյանն ընդգծել էր նաեւ, որ Միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ