News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արցախցի գեներալ Վահան Բադասյանի համար սպասելի էր Քննչական կոմիտեի որոշումը իր հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ:

«Իրենք պետք է ամեն դեպքում քրեական գործ հարուցեին: Եթե զրպարտություն էր, իմ հայտարարություններն իրականությանը չէին համապատասխանում, պետք է ինձ պատասխանատվության կանչեին: Հակառակ պարագայում, Մովսես Հակոբյանին պետք է պատասխանատվության կանչեին: Իմ փաստարկները շատ հզոր են, ուրեմն հանցագործությունը Քննչական կոմիտեի մեջ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿ որոշումն այսպես մեկնաբանեց գեներալը:

Ըստ Վահան Բադասյանի` Քննչական կոմիտեն Արցախի վիճակագրական վարչությունից փաստաթուղթ էր պահանջել հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ցորենի շուկայական գնի վերաբերյալ: Նրա պնդմամբ, ցորենի գինը 80-90 դրամից այդ ամիսներին չի անցել, մինչդեռ վիճակագրական վարչությունը սուտ տեղեկություն է տվել, թե 133-137 դրամ է:

«Բացարձակ սուտ է, ես քննիչներին առաջարկել եմ գնալ եւ գյուղերում հարցում անել, թե ինչքան է եղել ցորենն այդ ամիսներին, բայց չարեցին, որովհետեւ իրենց հիմք էր պետք, որ կարճեն: Քննչական կոմիտեն կաշկանդված է: Եթե Քննչական կոմիտեի նախագահն Աղվան Հովսեփյանն է, որը տարիներ շարունակ գլխավորել է Հանրապետության դատախազությունը, այդ թվում` զինվորական դատախազությունը, նրա օրոք կատարվել է Մատաղիսի հայտնի գործը, համակարգի մարտիկն է, ի՞նչ պետք է սպասել նման Կոմիտեից»:

Ավելի վաղ Վահան Բադասյանը խոսել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների մասին: Նա մասնավորապես հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ Պաշտպանության նախարարության միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Բադասյանն իր հաղորդման մեջ բացի Մովսես Հակոբյանից այլ գեներալների անուններ էլ է տվել, ինչպես նաեւ անդրադարձել է սպառազինության ոլորտում առկա խնդիրներին:

Քննչական կոմիտեն մերժել է քրեական գործի հարուցումը` հանցադեպի բացակայության հիմքով:

Տպել
Ամենաշատ