News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում տեղի ունեցողը շատ- շատ մտահոգիչ է: Այս մասին այսօր` դեկտեմբերի երկուսին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը` անդրադառնալով կրթահամալիրի սաների դժգոհություններին:

«Եթե հարյուր երեխա մի բանի մասին են խոսում, ուրեմն խորհուրդն այնտեղ անելիք ունի, այսօր խորհրդի նիստ է հրավիրվել, որը կքննարկի հարցը: Ինձ համար գերակա են երեխաների դժգոհությունները, որովհետեւ ես գիտեմ` ինչ է նշանակում կազմակերպել, խմբեր, թայֆաներ: Հնարավոր չէ, որ մի կոլեկտիվի բոլոր երեխաները միանգամից կազմակերպվեն եւ նույն բանի մասին սկսեն դժգոհել»,- ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` փաստը, որ վեց տարում հինգ-վեց տնօրեն է փոխվել, նշանակում է` մի բան ճիշտ չէ, այդ պատճառով խորհուրդը լուրջ անելիք ունի. «Մեր երեխաներն են, սոցիալապես անապահով խավի երեխաներ են, նրանց նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինենք, ավելի նուրբ, ճիշտ չէ այդ վերաբերմունքը, հատկապես որ ասում ենք` մեր ուժը մեր բանակն է, հետեւաբար այդ երեխաների նկատմամբ ավելի զգույշ ու նուրբ պետք է լինենք: Մասնագիտական հարցեր կան, որոնք խորհուրդը պետք է քննարկի եւ լուծումներ առաջարկի»:

Ըստ նախարարի` իր հանձնարարականով ստեղծված մասնագիտական խորհուրդն արդեն մի քանի օր է` գիշերում է կրթահամալիրում հասկանալու համար, թե ինչ է կատարվում:

Նշենք, որ կրթահամալիրի սաները դժգոհում են նորանշանակ տնօրենի կոպիտ վերաբերմունքից, հաստատությունում տիրող անառողջ մթնոլորտից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ