News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սուր շնչառական վիրուսներով եւ գրիպով պայմանավորված` դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Տպավորություն կա հասարակության մեջ, որ այդ որոշումները կայացնում ենք մենք, սակայն դասապրոցեսը դադարեցվում է միայն առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ: Երեկ եմ խոսել առողջապահության նախարարի հետ, նա ասաց, որ արդեն հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա»,- ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` բոլոր այն դպրոցները, որտեղ հիվանդ երեխաների թիվը գերազանցում է 15 տոկոսը, կատարվում են պրոֆիլակտիկ գործողություններ:

Նշենք, որ վերջին շաբաթներին սուր շնչառական վիրուսների աճման միտում է նկատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ