Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, եւ դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ:

Դեկտեմբերի 3-ի գիշերը շրջանների մեծ մասում,  3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 3-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւ: 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,

Տավուշում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը՝ +3+6,

Արարատում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+7,

Արմավիրում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+7,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +7+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը`+5+10,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +7+10: