Սոչիի բնակիչներին կոչ են անում օգնել՝ պահպանել քաղաքի արմավենիները: Այս մասին նշված է քաղաքի վարչակազմի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Ներկայում քաղաքային եւ շրջանային աշխատակազմերի եւ ընկերությունների աշխատակիցներն ու կամավորներն օգնում են արմավենիները մաքրել ձնից: Հանգստավայրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում իրենց տնամերձ տարածքներում միանալ այդ աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաեւ, որ ձյան տեղումներից առաջ Սոչիում օպերատիվ շտաբ է ստեղծվել:





























