News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սարսափելի դեպք Լոռու մարզում: Սպիտակ քաղաքում շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ բնակարանի ննջասենյակում գտել են նրա 7 եւ 8 տարեկան դուստրերի մարմինները: Նախնական վարկածով՝ կինը խեղդամահ է արել երեխաներին, ապա ինքնասպան եղել: 45-ամյա կինը Սարալանջ գյուղի դպրոցում քիմիայի ուսուցչուհի է աշխատել: Նա մեկ տարի առաջ է Հարթագյուղ գյուղից Սպիտակ տեղափոխվել, որտեղ ապրել է վարձակալած բնակարանում:

Բացվել է Երեւանի կենտրոնը բեռնաթափող եւ Նորագավիթը շրջանցող ճանապարհը: Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհի շինաշխատանքների պայմանագրային արժեքը շուրջ 11 մլրդ դրամ է: Նորակառույց ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մետր: Շահագործման հանձնված ճանապարհը Երեւանի շրջանցիկ ճանապարհի մի հատվածն է, հաջորդ փուլով իրար կկապվեն մայրաքաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերը:

Սեյրան Օհանյանը քաղաքականություն է մտնելու: Պաշտպանության նախկին նախարարն այդ մասին կհայտարարի առաջիկայում: Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Օհանյանի հետ համագործակցելու մասին: Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ բարձր է գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը եւ վստահեցրել. ցանկացած կուսակցության պատիվ կբերեր նրա հետ համագործակցությունը:

Լիբանանի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա. Ավետիս Կիտանյանը ղեկավարելու է զբոսաշրջության, Ժան Օղասափյանը՝ կանանց հարցերի նախարարությունը: Երկրի վարչապետ է դարձել Սաադ Հարիրի: Կիտանյանը դաշնակցական է, իսկ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի մտերիմներից: Հիշեցնենք, որ շուրջ 2.5 տարի տեւած քաղաքական ճգնաժամից հետո Լիբանանի խորհրդարանը նախագահ ընտրեց գեներալ Միշել Աունին:

Սիրիահայն ինքնասպանություն է գործել Երեւանում: Մայրաքաղաքի կենտրոնում բնակելի շենքերից մեկի ութերորդ հարկից ցած է նետվել Սիրիայի 40-ամյա քաղաքացի Գաբրիել Ժան Բաշարյանը: Ինքնասպանությանն ականատես է եղել նրա եղբայրը: Դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Երեւանի Ծիծեռնակաբերդի անտառում դեկտեմբերի 18-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Նա թոշակառու էր, 85 տարեկան, ոստիկանության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են տեղեկությունը:

Երեւանի բյուջեից 20 մլն դրամ խնայեցինք. Հանրապետության հրապարակում առանց հանդիսության վառել են գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն ամեն տարի պաշտոնական արարողության ժամանակ սեղմում էր գլխավոր տոնածառի լույսերը միացնող խորհրդանշական կոճակը, այս տարի Հանրապետության հրապարակ չէր գնացել: Ամեն դեպքում՝ հրապարակում տոնական տրամադրություն էր. տոնածառի լուսավորումն ուղեկցվել է հավաքվածների ծափերով: Այսօր մեկնարկել է նաեւ «Սառցե քաղաքը» ամանորյա հեքիաթային ծրագիրը. «Սառցե քաղաքը» կառուցվել է Ազատության հրապարակում:

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել: Դեկտեմբերի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 504, ռուբլունը՝ 7 դրամ 82 լումա, ֆունտինը՝ 601 դրամ։

Սառնամանիքը ոչ մի կերպ չի ուզում նահանջել: Դեկտեմբերի 20-ին առանց տեղումների եղանակ կլինի, բայց օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում կդիտվի -16-18, վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան, իսկ ցածրադիր գոտիներում՝ գիշերը -19-21, ցերեկը՝ -5-7 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ