News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։

Փաստորեն, այժմ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ:

«Փաստի» տեղեկություններով` սահմանների ամրությունն ապահովելու և բանակը նորագույն տեխնոլոգիաներով զինելու հարցում ներգրավված են հայկական ընկերությունների երիտասարդ, արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնում են բարձր կարգի պրոֆեսիոնալ աշխատանք: Մասնավորապես, «Յուքոմ» ընկերության երիտասարդ մասնագետների շնորհիվ ստեղծվել է եզակի համակարգ, որի շնորհիվ չեզոքացվում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

Սա շատ կարևոր փաստ է, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ սարքերի շնորհիվ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ էր պատճառում հայկական բանակին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ