News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահի այցը Երեւան՝ իսրայելա-ադրբեջանական մերձեցման ֆոնին, բարենպաստ պահ է հայ-իրանական հարաբերությունների համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան, ապա Ղազախստան եւ Ղրղզստան: Ու թեեւ այցի նախապատրաստման մասին հայտնի էր դեռեւս հոկտեմբերին, սակայն վերջնական օրը հայտարարվեց դեկտեմբերի 18-ին:

Անցած երկու տարիները, վստահաբար, նպաստավոր էին ադրբեջանա-իրանական հարաբերությունների համար եւ հետեւաբար անբարենպաստ Հայաստանի համար՝ մասամբ նաեւ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Մասնավորապես, Թեհրանը եւ Բաքուն մի շարք համաձայնագրեր են կնքել եւ սկսել աշխատանքներ երկաթուղային կապն ամրացնելու ուղղությամբ՝ Ադրբեջանը դարձնելով Իրան-Ռուսաստան առեւտրի հիմնական տարանցիկ ուղին: Ավելին՝ Ադրբեջանը այս տարվա ամռանը դարձել էր Ռուսաստանի եւ Իրանի համար դիվանագիտական հանդիպման վայր:

Բացի սա՝ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ նախագահական մակարդակով հանդիպումներն անցած երեք տարիներին սովորական երեւույթ էին դարձել (առնվազն 7 նախագահական հանդիպում է կայացել անցած երեք տարում), մինչդեռ Հայաստանի հետ նմանօրինակ հանդիպումներ Իսլամական Հանրապետության նախագահը վերջին շրջանում չի կատարել: Հետեւաբար, կարելի է պնդել, որ Հասան Ռոհանիի՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք երեւանյան այցը Հայաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի:

Նկատենք նաեւ, որ Թեհրանը Ռոհանիի՝ Երեւան ժամանելու հստակ օրը հայտնեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից երկու օր անց: Իսկ Նեթանյահուն, իր հերթին, Բաքու եւ Աստանա կատարած իր այցերի ընթացքում քննադատական հայտարարություններով էր հանդես եկել Իրանի հասցեին եւ Բաքուն անվանել Հարավային Կովկասում իսրայելական պետության ռազմավարական դաշնակից: Դրան, բնականաբար, հետեւեց Իրանի հոգեւոր առաջնոր Ալի Խամենեի քննադատությունը (զարմանալի չէ, որ Թեհրանին դուր չեկան իր հյուսիսային հարեւանի տարածքից հրեական պետության ղեկավարի հնչեցրած հայտարարությունները):

Հետաքրքիր է մեկ փաստ եւս․ Երեւանից Իրանի նախագահը կմեկնի Աստանա, որտեղ իրենից մի քանի օր առաջ եղել է Նեթանյահուն:

Համադրելով այս ամենը, կարելի է արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի համար բարենպաստ պահ է ստեղծվել Իրանի հետ հարաբերությունները գործնականում սերտացնելու համար: Ընդ որում՝ այս հնարավորությունը ստեղծվել է առանց հայկական կողմից որեւէ ջանքի:

Բայցեւայնպես, պետք է նաեւ սթափ գիտակցել, որ Հասան Ռոհանիի երեւանյան այցը ոչ միայն հայ-իրանական բարեկամության, այլ իսրաելյա-իրանական թշնամանքի դրսեւորում է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ