Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարեւանները կանխել են 35-ամյա կնոջ ինքնասպանությունը: NEWS.am-ի հետ զրույցում Կոլիկ Շահսուվարյանը նշեց, որ կինը կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, սակայն, նրան տեսել է ամուսինը եւ հարեւաններին օգնության կանչել: Թե ինչն է եղել կնոջ նման քայլի գնալու պատճառը դեռ պարզ չէ:
Ինքնասպանության փորձ կատարած կինն ունի երկու անչափահաս երեխա: