Ազգային ժողովում մեկնարկել են Ասիական զարգացման բանկից 90 մլն դոլարի չափով վարկի շուրջ քննարկումները: Դեկտեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը խորհրդարանում հայտարարել է, որ վարկը նախատեսված է ենթակառուցվածքների գծով բյուջետային ծախսերի համար:

60 մլն դոլարը նախատեսված է մինչեւ տարեվերջ բյուջետային ծախսերի համար, 30 մլն-ը՝ 2017 թվականի համար: Գումարը հատկացվելու է 15 տարով, 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, Libor + 0.5%-ով: Վարկը տրամադրվելու է ճանապարհային ցանցերի, ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի կառավարման համար:

Получите до 30 декабря потребительские кредиты с залогом с годовой процентной ставкой в размере 18-19%

Համաձայնագիրը Հայաստանի ենթակառուցվածքների աջակցության ԱԶԲ-ի ջանքերի երկրորդ փուլը կլինի: Առաջին համաձայնագիրը հավանության է արժանացել 2012 թվականին եւ արդեն իրականացվել: Դրանով Հայաստանը միջոցներ է ստացել ջրամատակարարման եւ ճանապարհային ցանցերի կառավարման բարելավման համար: