News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում կա միջին մակարդակի կրթություն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Մենք ունենք միջին մակարդակի կրթություն, ինչու ենք դժգոհ: Դժգոհ ենք, որովհետեւ մարտահրավերները շատացել են մեր երկրում եւ աշխարհի կրթական ոլորտում եղած մրցակցությունը պահանջում է կրթական ոլորտի բարձրացում»,-ասաց նա:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ հարուստ երկրներում Կրթության եւ գիտության նախարարի խնդիրը կրթության որակի բարձրացումն է միայն, իսկ Հայաստանի նման երկրներում նախարարի վրա նաեւ դրվում է  սոցիալական վիճակի լուրջ պատասխանատվություն:

«Գյուղական վայրերում դեռեւս դպրոցներ ունենք, որոնք լուրջ խնդիրներ ունեն շենքային պայմանների եւ դրանք պետք է լուծվեն: Այսինքն որակի հարց չի կարող դրվել, եթե այդ դպրոցում տարրական պայմաններ չկան»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ