News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Փոքր Մհեր» կրթահամալիրում կան մի քանի մակարդակների պրոբլեմներ: Այս մասի այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ կրթահամալիրում ստեղծվել է խնդիրների  թնջուկ, որոնց լուծման համար առաջարկված տարբերակները ներկայացվել են կառավարությանը:

«Խնդիրների թնջուկ է ստեղծվել` մանկավարժական, իրավական, տնտեսական մակարդակի խնդիրներ կան: Արհեստական վիճակներ են ստեղծված, հիմնականում ինֆորմացիոն փակ ձեւաչափի պատճառով: Պետք է ձեւաչափ ունենանք, որպեսզի կրթական ծրագիրն ավելի բացենք, համագործակցենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ` ավագ դպրոցի ձեւաչափը միացնենք ՀՀ պաշտպանության նախարարության տակ գտնվող կառույցներին: Դիմել ենք կառավարություն այս խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ