News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Մոսկվա ուղղություններով թռիչքներն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից, հետաձգվել է Մոսկվայից Երեւան ժամանող 4 թռիչք:

Նշենք, որ Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով չեղարկվել է շուրջ 29 ավիաչվերթ։

Ավելի վաղ gazeta.ru կայքը գրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, եւս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետեւոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն է:

«Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ