Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռներում եւ Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն եւ մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 29-ին սպասվում է ամպամածություն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,

Կոտայքում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,

Գեղարքունիքում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,

Լոռիում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -2+3,

Տավուշում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +3+6,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը՝ -1-4,

Արարատում՝ գիշերը` -4-7, ցերեկը՝ -1-4,

Արմավիրում՝ գիշերը` -4-7, ցերեկը՝ -1-4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ -4-7, ցերեկը՝ -1-4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -4-7, ցերեկը` +2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը`+2+5,

Արցախում՝ գիշերը` -3-7, ցերեկը՝ +3+6: