Գյումրիում այսօր` դեկտեմբերի 28-ին,  69-ամյա տղամարդը կախվելու միջոցով  ինքնասպանություն է գործել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.

«Ժամը 12:20-ին  ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի առաջին թաղամասի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 69-ամյա Ն.Ս-ն»,- ասաց նա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս.Ն-ն  նույն օրը ժամը 11:00-ի սահմանում ինքնասպանություն է գործել՝ լոգարանի դռնից պարանից կախվելու միջոցով:

Հանգամանքները պարզվում են: