ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կազմել է 483.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 504.81 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.10 դրամ (նվազել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.98 դրամ (աճել է 0.03 դրամով):

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 244.72 դրամ, ոսկի՝ 17,589.61 դրամ, պլատին՝ 14,086  դրամ։

Դեկտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։