News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ. Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում եւ պատասխանում եմ՝ ՈՉ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված եւ որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին:

1. Քաղաքական գործունեություն

Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը.

- Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ:

Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում եւ պատասխանում եմ՝ ՈՉ:

-Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ եւ գործող նախագահները:

Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից: Վստահեցնում եմ ինձ հետ թիմ կազմող հայրենանվեր մարդկանց, քաղաքական գործիչներին, մարտական եւ զինակից ընկերներին, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իմ կողքին, որ մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության եւ խաղաղ արարումի:

Կուզեի նշել, որ իմ գործունեության ընթացքում զբաղեցնելով կարեւորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ ծառայել եմ ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի եմ համարում «պրիմիտիվ» շահարկումները:

2. Ղարաբաղյան հակամարտություն

Ես առաջնահերթորեն անդրադարձել եմ Ղարաբաղյան հակամարտությանը, որովհետեւ իմ՝ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելուց հետո Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից ինձ դիմող քաղաքական, զինվորական, գործիչների, հասարակական տարբեր շերտերի, տեղական եւ միջազգային լրատվամիջոցների կողմից հնչող համար մեկ հարցը եղել է իմ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ես՝ որպես ռազմական, այսուհետ նաեւ քաղաքական գործիչ, հրապարակային հայտնել եմ իմ տեսակետը՝ մեր ժողովրդի, պետության համար անկյունաքար հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ես նորից եմ պնդում, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ եւ ոչ բարենպաստ լուծումը՝ անիմաստ զիջումների գնով, հարված է մեր պետականությանը: Պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համառ եւ արյունոտ պայքարի ընթացքում ձեռք բերելով իր անկախությունը, ձեւավորել է պետություն, որը կոչվում է Արցախ, որն ունի իր Սահմանադրությունը, անվտանգությունն ապահովող զինված ուժերը, զարգացնում է պետական ինստիտուտները, տնտեսությունը եւ որպես պետություն փորձում է հայտ ներկայացնել աշխարհում հակամարտությունների արդյունքում իրենց անկախությունը նվաճած պետությունների կողքին: Չկարգավորված հակամարտության պայմաններում արցախցին զարգացրել է իր տնտեսությունը՝ արձանագրելով տնտեսական աճ, ավելացրել է բնակչության թիվը: Եվ այսօր պաշտպանության բանակը՝ իբրեւ բնակչության անվտանգության երաշխավոր, վստահորեն վերահսկում է սահմանագիծը: Ռազմական առումով՝ 2014 թ.-ի հունվարից Ադրբեջանը նոր մարտավարություն սկսեց՝ մեծացնելով լարվածությունը շփման գծում, բայց արցախցին դարձյալ պայքարեց, ապրեց ու արարեց, իսկ ջահել հարսները շարունակեցին որդիներ ծնել:

Հասկանալով ՀՀ բոլոր ղեկավարների՝ խաղաղության պահպանմանը միտված մոտեցումները՝ անընդունելի եմ համարում խոսել փոխզիջումների մասին՝ առանց Արցախի պետականությունը եւ ժողովրդի անվտանգությունն ապահովող բանաձեւերի ընդունման:

Բարձր եմ գնահատում բոլոր միջազգային կառույցների եւ առաջին հերթին ՌԴ-ի շահագրգռվածությունը եւ զսպող առաքելությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

3. Ապրիլյան պատերազմ

Մեր հերոս ժողովուրդը, պաշտպանության բանակը, ողջ հրամանատարական կազմը արիաբար հետ են շպրտել հակառակորդին եւ պաշտպանել հայրենի հողը: Ապրիլյան պատերազմին ռազմական գնահատականներ տալու իրավունք ունեն ռազմական բոլոր այն գործիչները, որոնք տեղյակ են առաջնագծի, նրա առանձնահատկությունների, սպառազինության եւ բանակի իրական խնդիրներին: Որպես ռազմական գործիչ՝ ես չեմ խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն եւ ենթակա են հրապարակային քննարկման: Հաղթանակը տարել են զինվորն ու հրամանատարը, եւ չի կարելի քաղաքական առեւտրի նյութ դարձնել առաջնագծում զոհված տղաների արյունը:

Համոզված եմ, որ այս հարցը մամուլում շահարկելն ունի հասարակության ուշադրությունը քաղաքական գործընթացներից շեղելու եւ իմ անձի շուրջ բացասական դաշտ ձեւավորելու դիտավորություն:

Պետության անվտանգության խնդրի լուծմանը նպաստում են իրավիճակի ճշմարիտ եւ ազնիվ վերլուծությունները, իսկ «քաղաքագետը», որ իրեն հայտարարություններով հանդես գալու իրավունք է վերապահում, պետք է ինձ նախ հավաստիացնի, որ երբեւիցե զինվորի հետ մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծի որեւէ խրամատում:

Հարգելի՛ քաղաքական մեկնաբաններ, հորդորում եմ զերծ մնալ անիմաստ եւ պետության անվտանգությանը վնասող հայտարարություններից:

4. Ի գիտություն հարցազրույցների համար ինձ դիմող լրատվամիջոցների

Իմ ծրագրային գործունեության ընթացքում ունեմ ժամանակահատված՝ նախատեսված մամուլի ասուլիսների համար, որոնց մասին նախապես պատշաճ կծանուցվի:

Խոստանում եմ մշտապես անկեղծ եւ հրապարակայնորեն պատասխանել ինձ ուղղված հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը...
Ամենաշատ