News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Հաղորրդագրությունում մասնավորապես ասվում է.

«Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող եւ մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաեւ ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Խիստ դատապարտման է ենթակա եւ անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որեւէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում եւ այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը եւ ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները եւ կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:

Փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայ զինվորների ծանր կորստյան համար իր ցավակցությունն է հայտնում նրանց հարազատներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ