News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ըստ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ–ի հետ ձեռք բերած համաձայնության՝ Վրաստանը անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազ կստանա ոչ թե հազար խ/մ–ի դիմաց 215 դոլարով, այլ 185 դոլարով։ Այս մասին ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։

Մինչեւ հիմա Վրաստանը Հայաստան մատակարարվող ռուսական գազից ստանում էր 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար։ Վրաստանի եւ «Գազպրոմ էքսպորտի» միջեւ պայմանավորվածությունը լրացել էր հունվարի 1-ին։ Բանակցությունները ձգձգվում էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պահանջում էր տարանցման համար գումարով վճարել, այլ ոչ թե գազով։ «Կառավարությունը քննարկել է այդ առաջարկը եւ որոշել համաձայնություն կնքել։ Այդ պայմանագրով ես ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի մեծանում։ Փոխվում է միայն վճարման ձեւը, ինչը նշանակում է անցում կատարել հումքով վճարման»,– ասել է Կալաձեն։

«Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, որն անհրաժեշտ է վճարել Վրաստանին, ապա այն կլինի եվրոպական երկրներում ամենաբարձրը»,– ընդգծել է նախարարը։

Քալաձեն նշել է, որ «Գազպրոմի» հետ երկամյա համաձայնագիր է կնքվելու։ «Համաձայնությունը կարճաժամկետ է, իսկ վճարման առաջին տարին հումքով վճարումը մասամբ կմնա, իսկ հետո կշարունակվի գումարով վճարման ձեւը։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը Ռուսաստանից գազ կստանա ոչ թե հազար խ/մ–ի դիմաց 215 դոլարով, այլ 185 դոլարով»,– ասել է Կալաձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
ԱՄՆ-ից Լեհաստան գազ կմատակարարվի
Դեպի Լեհաստան այս գազի առաջին փոխադրումը կկայանա հաջորդ տարի...
«ՀԷՑ» տնօրենների խորհրդի նախագահ. Մենք չենք որոշում՝ ումից էլեկտրաէներգիա գնել
Այսինքն, անկախ նրանից՝թանկ, թե էժան կգնենք էլեկտրաէներգիան, նախատեսված 49 մլրդ դրամ մարժան...
Հրազդանի ՋԷԿ-ի ճակատագիրը կորոշվի 2019-ից հետո
Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվում էր Հրազդանի ՋԷԿ-ի բոլոր համակարգերը «Ինտեր ՌԱՕ»-ից ...
«Հայաստանի էլեկտրացանցերի» սակագնային մարժան չի փոխվի մինչեւ 2028թ. (ֆոտոռեպորտաժ)
Լարման հաճախակի տատանումների, վթարների հետեւանքների վերացման տեւական ժամկետների եւ այլն...
Հավաստիացում. Հայաստանի էլեկտրացանցերում կորուստներն իջեցվելու են մինչեւ եվրոպական մակարդակի (ֆոտոռեպորտաժ)
Մեծ Բրիտանիայում ցանցերի կորուստները կազմում են 6,8 տոկոս, Ֆրանսիայում՝ 7,1 տոկոս...
«Հայաստանի էլցանցերի» արդիականացման համար միլիոնավոր ռեսուրսներ կներգրավեն առանց պետերաշխիքի (ֆոտոռեպորտաժ)
Նախատեսվում է իրականացնել կաբելային գծերի լիակատար փոխանակում ամբողջ Հայաստանում...
Ամենաշատ
Partner news