Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:
«Առավոտ- առավոտ մեր վրա շառ մի արա, ես ոչ մի տեղից դուրս չեմ գնալու եւ Հանրապետականին էլ սատարելու եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների՝ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ եւ ցանկանում է նրան միանալ, տեղ գրավել Ծառուկյան դաշինքում, Սուրիկ Խաչատրյանը կրկին հորդորեց «շառ չանել ու շատ չխոսել»: