News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ որպեսզի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը փոխվի: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների նշանակված օրվա հետ կապված կա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական խնդիր: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, սակայն, իր համար կարեւորը ոչ թե ընտրությունների անցկացման օրն է, այլ ազատ, անկախ ընտրությունների անցկացումը, որը նաեւ հարգանքի տուրք կլինի 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

«Ապրիլի 2-ի հետ կապված կա իրավական խնդիր, ես չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին: Ապրիլի 2-ին ապրիլյան պատերազմում մենք շատ լուրջ կորուստներ ունեցանք եւ այստեղ նաեւ հարցի բարոյական կողմը կա: Եթե մենք կարողանանք մեր երկրում անցկացնել ազատ եւ անկախ ընտրություններ՝ կլինի ամենամեծ հարգանքի տուրքը ապրիլի 2-ին զոհված մեր հերոսների հիշատակի առջեւ: Ինձ համար մեծ առումով էականը ընտրությունների օրը չէ՝ պետք է կարողանանք մեր երկրում անցկացնել ազատ եւ անկախ ընտրություն գոնե մեկ անգամ, քանի որ Հայաստանը սպառել է այլանդակ, անճոռնի ընտրություն անցկացնելու ցանկացած ռեսուրս: Եթե այս ընտրություններն էլ  եղան այնպիսին, ինչպիսին եղել են Հայաստանում վերջին 20 տարիներին տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները, ապա Հայաստանի ցանկացած հեռանկարի վրա կարելի է մեծ խաչ քաշել: Մենք կմիանանք նախաձեռնությանը, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ իրավական բոլոր գործընթացները լինեն օրենքի սահմանադրականության շրջանակներում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ, եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն ու այլ քաղաքական ուժեր ՀՀԿ-ին կոչ էին արել տեղափոխել ընտրությունների օրը՝ պատճառաբանելով, որ այդ օրը լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը եւ իրավական ու բարոյական առումներով սխալ է ընտրությունները նշանակել ապրիլի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ