News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2016 թ․ Հայաստանում ծնվել է 40 638 երեխա։ Այս մասին փետրվարի 1-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։

Նրա խոսքով, այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2․7 տոկոսով։ «Աղջիկ- տղա հարաբերակցությունը, նախնական տվյալներով կազմել է 112 տղա ու 100 աղջիկ»,- նշել է Կույումջյանը։ 2016-ին, հավելել է նա, գրանցվել է նաեւ մեռելածնության 688 դեպք։ «Այս ցուցանիշը 2015-ի համեմատ նվազել է գրեթե 14 տոկոսով»,- շեշտել է Կարինե Կույումջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ