News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն առաջիկա 5 տարիներին կարող է Հայաստան մատակարարել Sukhoi SuperJet 100 10 օդանավից ոչ ավելի, առաջին մատակարարումները 2019 թվականին կարող են կազմել  2-ից մինչեւ 4 օդանավեր: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ն: 

«Խոսքը 5 տարվա սահմաններում ընդհանուր առմամբ 10 օդանավից ոչ ավելի մատակարարումների մասին է: Կսկսվի 2-ից մինչեւ 4 օդանավից: Եթե այս տարի հասկանալի ծրագիր կազմենք, դրա լուծումները գտնենք, այդ թվում՝ աղբյուրների մասով, ապա արտադրության ցիկլը հաշվի առնելով՝ լավագույն դեպքում մատակարարումը կկատարվի 2018 թվականի վերջին, 2019-ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական է 2019-ին, որովհետեւ եւ՛ 2017, եւ՛ 2018 թվականները պատվերների եւ մատակարարումների բաղադրիչների տեսակետից փակված են»,- ասել է նախարարը:

Հայաստանին Sukhoi SuperJet 100 օդանավերի մատակարարումների քննարկումների մասին Մանտուրովն ասել է անցյալ տարվա նոյեմբերին:

Sukhoi Superjet 100-ը (SSJ100) ուղեւորատար օդանավ է՝ հաշվարկված մոտ 4,4 հազար կմ հեռավորությամբ 98 ուղեւոր փոխադրելու համար: Օդանավն առաջին թռիչքը կատարել է 2008 թվականի մայիսին, կոմերցիոն շահագործման է հանձնվել 2011 թվականին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 32-ամյակի առիթով
Շնորհավորանք սեպտեմբերի 21-ի առիթով...
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից». «Շպիգելն» անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Փաշինյանն ազդակներ է հղում, որ պատրաստ է հեռանալ Մոսկվայից, բայց Արևմուտքը Հայաստանին չի օգնի…
Ամենաշատ