ՀՅԴ-ն առաջին քաղաքական ուժն էր, որի ներկայացուցիչները ժամանեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելու իրենց կուսակցության փաստաթղթերը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
ՀՅԴ փաստաթղթերը ներկայացրեցին ՀՅԴ ցուցակում ընդգրկված երկու ներկայացուցիչներ՝ Հայկ Առաքելյանը (ցուցակում 17-րդ համարն է) եւ Վահագն Մարինյանը (77-րդ համարն է):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան: