News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակը կազմել են ժողովրդավարական սկզբունքով: Նա հրաժարվեց ներկայացնել ընտրական ցուցակի առաջին տասնյակը, միայն նշեց, որ ցուցակի առաջին համարը Սեյրան Օհանյանն է, որն էլ իրենց վարչապետի թեկնածուն է: «Մեր ցուցակում նորմալ, ազնիվ մարդիկ են, որոնք պատրաստ են ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը լինի, քան այսօր»,- ասաց նա:

Այդ պահին եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը հայտնեց, որ ցուցակում 148 անձ է գրանցված: Նա կարդաց առաջին տասնյակը, որւմ ընդգրկված են Սեյրան Օհանյանը, ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը 11-րդն է:

1. Սեյրան Օհանյան (անկուսակցական)

2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն»)

3. Վարդան Օսկանյան («Համախմբում»)

4. Էլինար Վարդանյան («Համախմբում»)

5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն»)

6. Անդրանիկ Թեւանյան («Համախմբում»)

7. Ստեփան Մարգարյան («Համախմբում»)

8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն»)

9. Գեղամ Նազարյան («Համախմբում»)

10. Գառնիկ Սահակյան («Ժառանգություն»)

11. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն»)

12. Լիգիա Մելքումյան («Ժառանգություն»)

13. Արեգնազ Մանուկյան («Համախմբում»)

14. Աղվան Պողոսյան («Համախմբում»)

15. Գագիկ Մարգարյան («Ժառանգություն»)

16. Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն)

17. Արթուր Բալոյան («Արդարություն»)

18. Անդրիաս Ղուկասյան (անկուսակցական)

19. Հայկ Խաչատրյան («Համախմբում»)

20. Անուշ Խաչատրյան («Համախմբում»)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ