News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը:

Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում, այնուհետեւ` 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երեւան։

1947 թվականին ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1971-82 թվականն եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարը, 1974-82 թվականներին Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1998 թվականից` թատրոնի եւ կինոյի բաժանմունքի նախագահը: 1980-86 թվականներին եւ 1999 թվականից դասավանդում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Հանդիսանում է մի շարք գեղարվեստական ֆիլմերի բեմադրող նկարիչ` «Հյուսիսային ծիածան» (1960 թ), «Տժվժիկ» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Երկունք» (1977 թ.), «Հուսո աստղը» (1978 թ.) եւ այլն: Ձեւավորել է նաեւ մուլտֆիլմեր` «Արեւի հարսնացուն» (1971 թ., բեմադրող ռեժիսոր, բեմադրող նկարիչ, սցենարի եւ մոնտաժի հեղինակ), «Վին պինգվին» (1972 թ,. բեմադրող ռեժիսոր), «Կար-չկար` մի ոզնի կար» (1977 թ., բեմադրող ռեժիսոր, նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան եւ Մ. Վաղարշյան), «Անընկճելին» (1981 թ., սցենարի համահեղինակ, բեմադրող ռեժիսոր) եւ այլն: Մուլտֆիլմերի համար մի քանի անգամ արժանացել է համամիութենական կինոփառատոնի մրցանակների: Գեղանկարչական աշխատանքներից են` «Ինքնանկար» (2002 թ.), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003 թ.) դիմանկարները եւ այլն:

1967 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011 թվականին` ժողովրդական նկարչի կոչման, 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ