Արմավիրի մարզում այսօր` փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am-ին Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն դասարանի աշակերտներ են, նախնական տվյալով, գազից են թունավորվել: