Բրյուսելի մզկիթներում ակտիվորեն տարածվում են արմատական իսլամի գաղափարները։ Այս մասին հայտարարել է Բելգիայի մայրաքաղաքի քաղաքապետ Իվան Մայորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գաղտնիք չէ, որ Բրյուսելի մզկիթներն այժմ սալաֆիթների ձեռքերում են (կողմ են իսլամի՝ որպես պետական կառավարման ձեւ հաստատվելուն՝ հիմնված բացառապես Ղուրանի ու Սուննայի վրա)», — հայտարարել է քաղաքապետը։
Մայորի խոսքով՝ ստացված դրությունում պետք է ստեղծել «նոր մզկիթներ՝ հավատարիմ մեր ժողովրդավարական արժեքներին ու կառավարության վերահսկողության ներքո»։