News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Հայաստանի պաշտպանության նախարարը զրոյից հարյուր տոկոս է գնահատում: Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարել է ռուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ բացատրել. Բաքուն, ցավոք, երկարաձգում է հակամարտության լուծումը՝ մեծացնելով սպառազինությունը, հակահայկական, հայատյաց հռետորաբանություն օգտագործելով բոլոր մակարդակներով:

Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ Բաքուն երկար տարիներ հսկայական միջոցներ է ծախսում՝ նորագույն սպառազինություն ձեռք բերելու համար: Դա հանգեցրեց տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտման, բայց ուժերի հասավարակշռությունը պահպանվում է: Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Ռուսաստանից նոր «Իսկանդեր»-ներ ձեռք բերել: Սպառազինության տեսակների մասին, ըստ Վիգեն Սարգսյանի, խոսել չի կարող. ըստ հնարավորության՝ դրանք ներկայացվում են ռազմական շքերթների ժամանակ: Բայց հավաստել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել եւ արդիականացնել զինված ուժերը:

Իսկ որտե՞ղ է իրեն տեսնում ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում, կմնա պաշտպանության նախարարի պաշտոնում:

Ընտրություններից երեք օր առաջ նախընտրական քարոզչությունն են ամփոփել նաեւ «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն: «Ելք»-ի ներկայացուցիչներն ընտրողներին «դուխով» քվեարկության գնալու կոչ են արել: Արամ Սարգսյանը գոհ է նախընտրական արշավի ընթացքից. ասում է՝ դաշինքի անդամների դեմքերի արեւայրուքը ապացուցում է, թե որքան լավ են աշխատել. այդ ընթացքում շուրջ կես միլիոն մարդու են հանդիպել: Նախընտրական շրջանում հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին Սարգսյանն այնքան էլ չի հավատում:

Երթի մասնակիցների վերջնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր: Այստեղ արտահերթ նիստ էին հրավիրել եւ քննարկում էին «Ելք»-ի դիմումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Դիմումի վերաբերում է քարոզչության ընթացքում դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների դերին: Դրա համաձայն՝ «նախընտրական քարոզչության ընթացքում նրանք օգտագործել են դպրոցների ու մանկապարտեզների գույքը, օգտվել այն փաստից, որ ուսանողներն ու ծնողները կախման մեջ են տնօրեններից: Արդյունքում խախտվել են նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները»:

Իսկ Դաշնակցությունը համերգ-հանրահավաք էր կազմակերպել «Ազատության» հրապարակում: Ելույթի ընթացքում Արմեն Ռուստամյանը, թեեւ ոչ անվանական, բայց հստակ ակնարկով անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզին, որ առանց տարածքներ զիջելու անհնար է խաղաղություն ապահովել եւ զարգանալ, հայտարարեց, որ Հայաստանն ի վիճակի է զարգանալ՝ առանց իր ռազմավարական շահերը զիջելու:

Հանրահավաքն ավարտվել է համերգով: Դաշնակցության հրապարակային հավաքներին ավանդաբար ելույթ ունեցողներին այսօր միացել է նաեւ Գոռ Սուջյանն ու պրեմիերա ներկայացրել

Կառավարությունը կփորձի լուծել բազմազավակ եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը: Հարցը քննարկվել է գործադիրի այսօրվա նիստում: Քաղաքաշինության պետական կոմիտեն ուսումնասիրել է անավարտ շենք-շինությունները եւ դրանք ավարտին հասցնելու լուծումներ առաջարկել: Սոցիալական հարցերի նախարարությունն էլ ծանր կացարանային պայմաններում բնակվող ընտանիքների տվյալներ կներկայացնի:

Բազմաթիվ համայնքներում էլ ջեռուցման խնդիր կա, բայց որոշ բնակավայրերում գազաֆիկացումը պարզապես հնարավոր չէ: Վարչապետն առաջարկում է քննարկել դրանք արեւային էներգիայով ապահովելու հնարավորությունը: Կարեն Կարապետյանն աշխատանքային այցերով եւ նախընտրական քարոզչության շրջանակում վերջերս ավելի հաճախ էր մարզերում լինում: Դժգոհ է ճանապարհներից՝ թե՛ միջպետական, թե՛ մարզային, թե՛ համայնքային: Այս հարցով էլ հանձնարարական ուներ:

Արտեմ Ասատրյանն էլ ներկայացրել է զբաղվածության խնդիրը լուծելուն ուղղված ծրագիրը: Կառավարությունը գործատուներին ամսական 50-200 հազար դրամի փոխհատուցում կվճարի՝ ոչ մրցունակ անձանց աշխատանքի ընդունելու համար:

Պետությունը կշարունակի նաեւ շարունակել սուբսիդավորել ֆերմերային տնտեսությունների վարկերը: 2011-2016 թվականներին 4.7 մլրդ դրամի սուբսիդավորում է տրամադրվել, բայց դա բավարար չէ. Հայաստանում գյուղատնտեսական վարկերը 10 անգամ ավելի են: Կարեն Կարապետյանը վարկերի արդյունավետության մասին հաշվետվություն է պահանջել:

Կառավարության նիստից հետո էլ լրագրողները Սուրեն Կարայանից հետաքրքրվել են, թե որքանո՞վ է իրատեսական 3 մլրդ 200 մլն դրամի ներդրումներ ներգրավելու մասին վարչապետի հայտարարությունը: Նախարարը հավաստել է, որ իրատեսական է եւ հիմնավորված: Ներդրումների մասին նախընտրական խոստումների հարցն ուղղել են նաեւ ֆինանսների նախարարին: Վարդան Արամյանը կերազեր, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարած 15 մլրդ դոլարի ներդրումները Հայաստան հասնեին, բայց դա գրեթե անհնար է:

Դոլարի անկումը կանգ է առել, իսկ եվրոն շարունակել է նվազել: Արդյունքում մարտի 30-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 519, ռուբլունը՝ 8 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 601 դրամ:

Մարտի 31-ին հանրապետության տարածքում ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի: Գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ցերեկը որոշ շրջաններում տեղումներ կլինեն, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ