Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 10 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նրա խոսքով, յոթ մարդ մահացել է տեղում, մեկը՝ շտապ օգնության մեքենայում, եւս երկուսը՝ հիվանդանոցում։ Մոտ 40 մարդ, նախարարի տվյալներով, տուժել է։ Վեց տուժածների վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր։




























