News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախում վիրավորված 19-ամյա Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին մեր թղթակցին հայտնել է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը վիրավորում է ստացել երեկ երեկոյան, հակառակորդի արձակած կրակոցից: Նա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ երկիրը չի կարող զարգանալ, եթե մարզերում հստակ չգիտեն՝ ինչ է անհրաժեշտ համայնքների զարգացման համար: Վարչապետը համայնքների ղեկավարներին հանձնարարել էր զարգացման ծրագրեր ներկայացնել կառավարություն: Արդյունքներից այնքան էլ գոհ չէ: Իսկ այսօր ընդունել է զարգացման լավագույն 20 ծրագրերը ներկայացրած համայնքների ղեկավարներին: Նրանք խոսել են իրենց կարիքների մասին ու մանրամասնել՝ ինչ արդյունք են ակնկալում ներկայացրած ծրագրերի իրականացումից: Ծրագրերից մեկը զարմացրել ու ոգեւորել է վարչապետին. նման առաջարկներ է ակնկալում:

Կարեն Կարապետյանն ասում է՝ համայնքների ղեկավարները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի իրենց համայնքների շուրջ ձեւավորվի բիզնեսի ներգրավման միջավայր, համայնքներն էլ աստիճանաբար դառնան ինքնաբավ: Հետեւողական է լինելու, որ հասնեն դրան:

Ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանն այսօր աչքի վիրահատության է ենթարկվել: Նրա շահերի պաշտպանի տեղեկացմամբ՝ վիրահատությունը նորմալ է անցել, դրանից հետո նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել: Խանդոյանն աչքի վնասվածքը ստացել է հուլիսյան դեպքերի ժամանակ: Հուլիսից էլ նա կալանքի տակ է:

Իսկ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօրվանից ստացիոնար բուժում է ստանալու Հայկական կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով բժշկական կոնսիլիում էր կազմակերպվել եւ որոշվել նրան տեղափոխել համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժման: Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքում:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւանում մի շարք ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կդադարեցվի: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված՝ այդ օրերին երթեւեկության համար փակ կլինեն հետեւյալ փողոցները.

Ապրիլի 23-ին ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ փակ կլինեն Բաղրամյան պողոտան, Կիեւյան փողոցը եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:

Ապրիլի 24-ի առավոտյան ժամը 6:30-ից մինչեւ 23-ն է փակ կլինեն Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից՝ Աթենքի փողոցը մինչեւ Աթենքի փողոց-Իսակովի պողոտա, ինչպես նաեւ Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

Դոլարը շարունակում է էժանանալ, փոխարենը կտրուկ թանկացել է ֆունտը: Ապրիլի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 520, ռուբլունը՝ 8 դրամ 66 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Ապրիլի 20-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը ցերեկը տեղումներ չեն լինի, երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ