News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր դեպի վերեւ, արծաթափայլ մետաղյա բազմագալար լարով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը: Վերջինս իրավասու մարմինների կողմից որոնվում էր՝ որպես անհետ կորած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ