News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը «ոչ ազատ» լրատվամիջոցներ ունեցող երկիր է: Այս մասին նշված է Freedom House-ի «Մամուլի ազատություն-2017» զեկույցում:

Հայաստանին տրվել է 63 միավոր: «Նույնիսկ ավելի ժողովրդավար երկրներում լրատվամիջոցների նկատմամբ պաշտոնատար անձանց վերաբերմունքը շարունակում է մտահոգիչ մնալ: Հայաստանում անվտանգության ուժերը 2016 թվականի ամռանը տեղի ունեցած զանգվածային բողոքների ընթացքում մամուլի հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել՝ կոպտորեն հարձակվելով ակցիաները լուսաբանող մի քանի լրագրողների վրա»,- նշված է զեկույցում:

Ըստ Freedom House-ի՝ Վրաստանը լրատվամիջոցների ազատության ոլորտում շարունակում է տարածաշրջանային առաջնորդ մնալ, որոնք «մասնակի ազատ» են գնահատվում:

Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ ազատ մամուլ ունեցող երկրներ են: Ավելին՝ Ադրբեջանը առավել վատ ցուցանիշներով երկրների տասնյակում է՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ