News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Երվանդ Քոչար փողոցում այսօր՝ ապրիլի 28-ին, BMW մակնիշի ավտոմեքենան քաղաքացիների է վրաերթի ենթարկել:

«Ա1+»-ի տեսախցիկը ֆիքսել է այն ավտոմեքենան, որով տեղի է ունեցել ավտովթարը։ Վարորդն այն թողել է շենքերից մեկի բակում և հեռացել։

Մեքենայի դիմապակին կիսով չափ փշրված է , դիմացի պետհամարանիշը բացակայում է։

NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 19 շենքի մոտ քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել, այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոն համայնքի բնակիչների հետ տեղի է ունեցել նույն վայրում, գրեթե նույն ժամին:

Լուսանկարները՝ «Ա1+»-ի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ