Երեւանում ընթանում է կոմունիստների մայիսմեկյան ավանդական երթը: Այն անցնում է Մաշտոցի պողոտայով, որին մասնակցում են Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմնակիցները (ֆոտոռեպորտաժ):
Ակցիան ուղեկցվում է ռուսական եւ հայկական խորհրդային քայլերգերով ու հեղափոխական երգերով: Պիոներների շարասյան կողքից քայլում է փողային նվագախումբը:
Երթի մասնակիցները պարզել են կարմի դրոշներ եւ «Կեցցե՛ մայիսի 1-ը», «Ո՛չ պատերազմին»,«Ինչու՞ գողացաք մեր քվեները» կարգախոսներով պաստառներ: Շարասյան առջեւում բացված է Խորհրդային Հայաստանի կարմիր-կապույտ մեծ դրոշը:




























