News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի հաղթանակով ՀՀԿ միահեծան իշխանությանը շատ լուրջ հակահշիռ կստեղծվի ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ Հայաստանի մասշտաբով: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Տարոն Մարգարյանն ասել է, որ փնտրել ու չի գտել քաղաքապետի մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերը, Փաշինյանն արձագանքեց. «Դա խոսում է Տարոն Մարգարյանի թիմի աշխատունակության մասին: Դրա համար ցանկացած քաղաքացուց կպահանջվի 1,5 րոպե»:

Հարցին, թե ծանո՞թ է քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրին, Փաշինյանը պատասխանեց. «Ես ծանոթ եմ նրանց արածներին: Ես ծանոթ եմ այն ծրագրերին, որոնք նրանք նախատեսել են իրականացնել, եւ չեն իրականացրել: Տարոն Մարգարյանի նախորդ անգամվա նախընտրական ծրագրի 60 տոկոսից ավելին չի իրականացվել»:

Դիտարկմանը, որ ԱԺ ընտրություններում պարտված թեկնածու Առաքել Մովսիսյանը հայտարարել է, թե Երեւանի ավագանու ընտրություններում աջակցելու է Տարոն Մարգարյանին, թեեւ ինքը Երեւանի բնակիչ չէ, Փաշինյանն ասաց. «Քաչալը ճար ունենար, իր գլխին կաներ: Ինչքան շատ Առաքել Մովսիսյանը ներգրավված լինի Տարոն Մարգարյանի քարոզարշավին... խնդրում եմ, թող մաքսիմալ ակտիվ նա մասնակցի Տարոն Մարգարյանի քարոզարշավին: Դա եւս մի լուրջ փաստարկ կլինի եւ շատ մեծ հաջողություն կբերի, մեր ձայների թիվը էապես կմեծանա: Ուզում եմ ձեր ընթերցողներին հիշեցնել, որ Առաքել Մովսիսյանը Շմայսն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ