News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Վրաստանի արհմիության ներկայացուցիչները, մի շարք հասարակական կազմակերպություններ ու «Լսարան 115» ուսանողական կազմակերպությունն այսօր մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում երթ են իրականացրել՝ պահանջելով բարելավել աշխատողների պայմաններն ու կատարելագործել Վրաստանի աշխատանքային օրենսգիրքը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Այսպես են նշել ակտիվիստները աշխատողների համերաշխության միջազգային օրը, որը Վրաստանում պաշտոնապես հանգստյան օր չէ։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իշխանությունները փոխվում են, սակայն ոչ ոք չի մտածում՝ ինչպես հաղթահարել աղքատությունն ու սոցիալական անարդարությունը։ Նրանք «անբավարար» են անվանել փոփոխությունները, որոնք սահմանվել են 2013 թվականին Վրաստանի աշխատանքային օրենսգրքում։

Երթի մասնակիցները հայտարարել են, որ սկսում են աշխատավորների իրավունքների համար պայքարը, այդ թվում՝ աշխատանքի արդյունավետ տեսչություն ստեղծելու, նավազագույն  աշխատավարձի մասին նոր օրենքի եւ փողոցային առեւտրում եվրոպական չափանիշներ սահմանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ