News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը թույլ չի տալու, որ իր կամքին հակառակ իրեն զրկեն ժողովրդի քվեով ստացած մանդատից: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ այսօր դիմում է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հրաժարվելու է իր անունից ներկայացրած ինքնաբացարկի դիմումից: Նապոլեոն Ազիզյանը օրենքով սահմանված կարգով կպայքարի իր մանդատի համար, սակայն չի լքի Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որտեղ էլ իր կամքին հակառակ որոշել էին,  որ մանդատին արժանի չէ:

«Խոսել եմ  Տիգրան Մուկուչյանի հետ եւ ասել, որ ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել ու ասել, որ ես իրականում չէի կարող ապրիլի  2-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել, որովհետեւ ես առողջական խնդիրներ ունեի եւ պառկած էի: Մուկուչյանն ասեց, որ ովքեր ինքնաբացարկի դիմում են գրել, օրենքով սահմանված կարգով դիմում գրենք ու  կվերանայեն: Իհարկե, այսօր ես դիմում եմ գրելու, որ ստանամ մանդատս»,-ասաց Նապոլեոն Ազիզյանը:

Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ծառուկյանի կամքին հակառակ մանդատ ստանալու պայքարը, Նապոլեոն Ազիզյանին չի հուզում: Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ Գագիկ Ծառուկյանը հաշվեհարդար կտեսնի իր հետ, նա պատասխանեց. «Նման բան չեմ լսել, բայց եթե կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի, ոնց եք մտածում, ես ինչ ասեմ իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, ամբողջ աշխարհը ինձ շնորհավորել ա, ինչ անեմ, պիտի թողնեմ հեռանամ էս քաղաքից»,-նեղսրտեց Ծառուկյանի գաղափարակիցը:

Նապոլեոն Ազիզյանը դժվարացավ գնահատական տալ  այն ամենին, ինչ կատարվում է հարազատ կուսակցութունում, սակայն, միաժամանակ, նշեց, որ մտադրություն չունի լքել կուսակցությունը, քանի որ խառնվածքով տարբերվում է, շարունակելու է աջակցել Գագիկ Ծառուկյանին, որն իրեն չէր վստահում մանդատը:

«Ես մի քիչ խառնվածքով ուրիշ եմ…. իհարկե, ես կմնամ ԲՀԿ-ում եւ լուրջ կզբաղվեմ էդ ծրագրերի իրականացմամբ եւ անձամբ պարոն Ծառուկյանի հանձնարարությունները կկատարեմ»,-խոստացավ պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ազիզյանն առաջադրվել էր Կենտրոն-Էրեբունի-Նորք Մարաշ ընտրական տարածքում եւ նույն դաշինքից առաջադրված 12 թեկնածուից ամենաշատ ձայնը ինքն էր ստացել՝ 4332 քվե: Եթե նա վերցնի մանդատը, ապա ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մանդատ կստանա ոչ թե թիվ 1 ընտրական տարածքից, այլ «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակից (նա 15-րդ հորիզոնականում է): Այդ դեպքում մանդատից կզրկվի Լարիսա Մադոյանը:

Ընտրություններից անմիջապես հետո տեղեկություններ հրապարակվեցին, որ  Գագիկ Ծառուկյանը պարտադրել է բոլոր թեկնածուներին ինքնաբացարկի դիմումներ գրել, հրաժարվել մանդատներից, որ Ծառուկյանն իր հայեցողությամբ անկախ նրանց ստացած քվեներից բաշխի պատգամավորի մանդատները:

Մամուլում հրապարակվեց Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկի դիմումը, որը վավերացրել էր ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը: Նապոլեոն Ազիզյանը դրանից հետո հանդես եկավ հայտարարությամբ եւ պնդեց, որ ինքն անձամբ որեւէ դիմում չի գրել եւ տեղյակ չէ իր անունից գրված դիմումից: Իսկ երեկ երբ  պաշտոնապես ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուների ցանկը, հայտնի դարձավ, որ Ազիզյանը միակը չէ:

Պարզվեց, որ Արագածոտնի մարզում իր ստացած քվեների քանակով (5675 ) առաջին տեղը զբաղեցրած Խաչիկ Մանուկյանը նույնպես ԿԸՀ-ի հրապարակումից հետո է իմացել, որ ինքը հրաժարվել է իր մանդատից: Նոր Նորքում առաջին տեղը զբաղեցրած Արթուր Մամոյանին եւս պարտադրվել է հրաժարվել մանդատից, ինչին նա համաձայնել է եւ մեզ հետ զրույցում էլ հաստատել էր, որ չի գնալու խորհրդարան: Իսկ այն թեկնածուները, որոնք չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից, այսօր մինչեւ ժամը 15:00 կարող են դիմում ներկայացնել ԿԸՀ եւ հրաժարվել ինքնաբացարկի դիմումներից:

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  NEWS.am-ին հայտնել էր, որ նախօրեին ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից արդեն կան դիմումներ, որոնցով նրանք ցանկանում են հետ վերցնել իրենց ինքնաբացարկի դիմումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ