News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը մեզ համար չափազանց կենսական գործընկեր էր: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակմանը:

«Մենք միասին ֆինանսավորում էինք ծրագրեր, որոնք շատ օգտակար էին: Ծրագրեր մշակելիս նախևառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Կարող եմ հաստատել նաև, որ տեղական տեսանկյունից ԵԱՀԿ-ի փակումը մեծ կորուստ է լինելու»,- ասաց նա:

Սվիտալսկին հույս ունի, որ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում. «Հայաստանը դրա կարիքն ունի, ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի, քանի որ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար»:

Նա նաև ափսոասանք հայտնեց, որ կան մարդիկ, որոնք կզրկվեն աշխատանքից:

Նշենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ