Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում 29 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել։ Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը NEWS.am-ին հայտնեց, թե մայիսի 7-ին, առավոտյան ժամը 7-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ինքնասպան է եղել։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ծաղկալանջ համայնքում սեփական տանը` բակի նախամուտքի վերին հատվածի  երկաթե ձողից թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1988թ. ծնված քաղաքացի։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: