Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը հաստատել է մայիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են՝ միջադեպն իսկապես տեղի է ունեցել եւ հրահրվել է ադրբեջանական սփյուռքի կողմից։ Նրանք փորձել են խանգարել Լեռնային Ղարաբաղի դրոշով ընթացող հայկական սփյուռքի ներկայացուցիչներին եւ ծեծկռտուք սարքել։ Սադրանքի հետեւանքով ադրբեջանական սփյուռքի 6 ներկայացուցիչներ ձերբակալվել են ՌԴ իրավապահ մարմինների կողմից։ Հայկական սփյուռքից ձերբակալվածներ չկան։
Նշենք, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաեւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։