News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Fox News հեռուստալիքը Twitter-ի իր էջում հրապարակել է ՀԴԲ ղեկավարի պաշտոնի հինգ հավակնորդների անունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ջեյմս Քոմիից հետո բյուրոն կարող են ղեկավարել Տրանսպորտի անվտանգության հարցերով վարչության նախկին ղեկավար Ջոն Փիսթոլը, Նյու Յորքի ոստիկանության նախկին ղեկավար Ռեյմոնդ Քելին, Հարավային Քարոլինայից կոնգրեսական Թրեյ Գոուդին, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին կամ գլխավոր դատախազի ազգային անվտանգության հարցերով տեղակալ Քենեթ Վայնշթեյնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի պաշտոնանկ էր արել ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին, որը հետաքննում էր Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի վերաբերյալ գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ