Հայաստանում փորձնական շահագործման կհանձնվեն կարկուտի դեմ պայքարի հրթիռային սարքավորումներ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում:

Այդ նպատակների համար 17.1 մլն դրամ (շուրջ 35 հազար դոլար) կհատկացվի: Դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մատնանշեց այս ծրագրի իրականացման մեծ նշանակությունը: