Մինչեւ 2017-ի տարեվերջ կառավարությունն ակնկալում է Հայաստանում մինչեւ 10 հազար աշխատատեղերի ստեղծում: Այս մասին մայիսի 11-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախկինում կառավարությունն ակնկալում էր 60 նոր ներդրումային ծրագրեր, հիմա 70՝ 460 մլն դոլար ընդհանուր գումարով: Դրանից ներդրվել է արդեն 80 մլն դոլար, ստեղծվել է 1800 աշխատատեղ: Ամբողջ տարվա արդյունքներով ակնկալվում էր 7 հազար, բայց հիմա կառավարությունը սպասումները մեծացրել է՝ մինչեւ 10 հազար: