News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Արման Հակոբյանն է: NEWS.am-ի հետ զրույցում Արման Հակոբյանի եղբայրը՝ Ալիկ Հակոբյանը, նշեց, որ իր եղբայրն ու Գագիկը մտերիմ ընկերներ են եղել եւ իր եղբայրը չէր կարող նրան սպանել: Նա նշեց, որ երկուսով դիրքերում են եղել, Գագիկը կատակել է եւ քար նետել եղբոր վրա, մութ է եղել եւ եղբայրն էլ մտածել է, թե թուրք է եւ կրակել է: Ալիկ Հակոբյանի խոսքով, դիտավորյալ ոչինչ չի եղել:

«Մոտ ընկերներ են, երկուսն էլ Գորիսից են, տարի 4 ամսվա ծառայողներ: Իմ եղբայրը նրա վրա չէր կարող կրակել, ինչ-որ ներկայացվում է՝ սուտ է, դիտավորյալ սպանություն չի եղել: Ես եկել եմ, որ տեսնեմ եղբորս, դեռ չեն թույլ տալիս մտնել նրա մոտ»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ ՔՆՆչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը: Բավարար փաստական տվյալներ են ձեռքբերվել,որ  Գագիկ Մեսրոպյանն  սպանության զոհ է դարձելպարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանված զինծառայողը Տավուշի մարզի Տեղ գյուղի բնակիչ է, նա ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ